Skip to main content

Նկարագիր - Գերակտիվ միզապարկ

Գերակտիվ միզապարկը, որը նաև կոչվում է ԳԱՄ (OAB), առաջացնում է միզելու հաճախակի և հանկարծակի ցանկություն, որը կարող է դժվար լինել կառավարելը:

Դուք կարող եք զգալ, որ ցերեկվա և գիշերվա ընթացքում մի քանի անգամ պետք է հրատապ միզել, ինչպես նաև կարող եք ունենալ մեզի հանկարծակի արտահոսք՝ հրատապ (ուրգենտ) անմիզապահություն: Եթե հրատապ միզելու ցանկությունն ուղեկցվում է հրատապ անմիզապահությամբ, ապա ասում են, որ առկա է թաց գերակտիվ միզապարկ (հակառակ դեպքում՝ չոր):

Եթե ունեք գերակտիվ միզապարկ, կարող եք ամաչել, մեկուսանալ կամ սահմանափակել ձեր աշխատանքային և սոցիալական կյանքը: Լավ նորությունն այն է, որ հեշտությամբ կարելի է որոշել, թե արդյոք կա ձեր գերակտիվ միզապարկի ախտանիշների հատուկ պատճառ:

Դուք կարող եք կառավարել գերակտիվ միզապարկի ախտանիշները պարզ վարքաբանական մոտեցումներով, ինչպիսիք են սննդակարգի փոփոխությունները, միզապարկը դատարկելու ժամեր սահմանելը և մեզը զսպելու տեխնիկան՝ օգտագործելով ձեր կոնքի հատակի մկանները: Եթե այս սկզբնական միջոցառումները բավականաչափ չեն օգնում, հասանելի են լրացուցիչ բուժումներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024