Skip to main content

Նկարագիր - Կանանց մոտ ցավոտ սեքս

Ցավոտ սեռական հարաբերությունը (դիսպարեունիա)​ կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած կառուցվածքային առնաձնահատկություններից մինչև հոգեբանական խնդիրներ​:

Բազմաթիվ կանայք իրենց կյանքի ինչ-որ պահին ունենում են ցավոտ սեռական հարաբերություն:

Ցավոտ սեռական հարաբերության բժշկական տերմինը դիսպարեունիա է, որը սահմանվում է որպես սեռական օրգանների մշտական կամ կրկնվող ցավ, որն առաջանում է սեռական հարաբերությունից անմիջապես առաջ, ընթացքում կամ հետո: Եթե ցավոտ սեռական հարաբերություն եք ունենում, զրուցեք ձեր բժշկի հետ: Բուժումը կենտրոնանում է պատճառի վրա և կարող է օգնել վերացնելու կամ նվազեցնելու այս տարածված խնդիրը:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024