Skip to main content

Պանկրեատիտը ստամոքսի հետին մասում գտնվող ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է։

Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) համարվում է խառը՝ էկզոկրին-էնդոկրին գեղձ։ Որպես էկզոկրին (արտազատիչ) գեղձ, պանկրեասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով արտահոսում է 12-մատնյա աղիք և մասնակցում մարսողությանը։ Որպես էնդոկրին (ներզատիչ) գեղձ, պանկրեասն արտադրում է մի շարք հորմոններ, այդ թվում՝ ինսուլին և գլյուկագոն, որոնք մուտք են գործում արյան հուն, մասնակցում արյան շաքարի (գլյուկոզի) նյութափոխանակությանը և կարգավորում արյան մեջ գլյուկոզի մակարդակը։

Պանկրեատիտը կարող է ունենալ տարբեր պատճառներ և լինել սուր կամ քրոնիկ:

  • Սուր պանկրեատիտը սկսվում է հանկարծակի և տևում մի քանի օր: Սուր պանկրեատիտի ամենաբնորոշ ախտանիշը որովայնի վերին հատվածի (վերորովայնային) ձախ գոտևորվող ցավերն են, որոնք ուղեկցվում են ինքնազգացողության կտրուկ վատթարացմամբ: Սուր պանկրեատիտը պահանջում է անհետաձգելի հիվանդանոցային բուժում:
  • Քրոնիկ պանկրեատիտը շարունակվում է բազմաթիվ տարիներ: Այս դեպքում որովայնային ցավերը կայուն և բութ բնույթի են: Քրոնիկ պանկրեատիտը նաև ուղեկցվում է մարսողության խանգարման նշաններով:

Պանկրեատիտի թեթև դեպքերը կարող են անցնել առանց բուժման, սակայն սուր կամ ծանր դեպքերը կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ և պահանջում են հիվանդանոցային բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024