Skip to main content

Նկարագիր - Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը պրոգերսիվվող՝ հարաճուն զարգացող խանգարում է, որն ազդում է նյարդային համակարգի և օրգանիզմի այն շրջանների վրա, որոնք վերահսկվում են նյարդերի կողմից:

Ախտանիշները սկսում են դանդաղորեն: Առաջին ախտանիշը կարող է լինել միայն մեկ ձեռքի հազիվ նկատելի դողը (տրեմոր): Տրեմորները տարածված են, սակայն խանգարումը նաև կարող է առաջացնել կարկամություն կամ շարժումների դանդաղում:

Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերում ձեր դեմքի արտահայտությունը կարող է թուլանալ կամ ընդհանրապես բացակայել: Ձեր ձեռքերը կարող են չցնցվել, երբ քայլում եք: Ձեր խոսքը կարող է դառնալ դանդաղած, թուլացած ձայնով կամ անհասկանալի: Պարկինսոնի հիվանդության ախտանիշները վատթարանում են, երբ հիվանդությունը ժամանակի ընթացքում ծանրանում է:

Չնայած Պարկինսոնի հիվանդությունը հնարավոր չէ բուժել, դեղամիջոցները կարող են զգալիորեն բարելավել ձեր ախտանիշները: Երբեմն, ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն՝ ձեր գլխուղեղի որոշ շրջանները կարգավորելու և ձեր ախտանիշները բարելավելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024