Skip to main content

Նկարագիր - ՓԿՕԲՀ

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ) կանանց վերարտադրողական օրգանների վարակ է:

Հիվանդության մյուս անվանումներն են կոնքի բորբոքային հիվանդություն (ԿԲՀ) կամ կոնքի բորբոքային խանգարում (ԿԲԽ):

ՓԿՕԲՀ-ն առավել հաճախ առաջանում է, երբ սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները ձեր հեշտոցից տարածվում են դեպի արգանդ, արգանդափողեր կամ ձվարաններ: Ուստի, ՓԿՕԲՀ տարածված է ակտիվ սեռական կյանքով ապրող 20-24 տարեկան կանանց շրջանում, հատկապես, երբ անտեսվում են անվտանգ սեռական հարաբերության կանոնները։

Կոնքի բորբոքային հիվանդության գանգատներն ու ախտանիշները կարող են լինել քիչ նկատելի կամ թույլ: Որոշ կանայք չեն զգում որևէ գանգատ կամ ախտանիշ, հատկապես, եթե վարակի պատճառը քլամիդիան է։ Արդյունքում, դուք կարող եք չիմանալ, որ ունեք ՓԿՕԲՀ՝ մինչև հղիանալու հետ կապված խնդիրներին առնչվելը կամ կոնքի շրջանում քրոնիկ ցավ զգալը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024