Գրադարան

Պերիօդոնտիտ

Պերիօդոնտիտ

Time Read 1 րոպե

​Պերիօդոնտիտը, որը նաև կոչվում է լնդային հիվանդություն, ծանր լնդային վարակ է, որը վնասում է փափուկ հյուսվածքը և բուժման բացակայության պայմաններում նաև կարող է քայքայել ատամները պահող ոսկրը:

Պերիօդոնտիտը, իրենից ներկայացնելով հարարմատային բորբոքում, կարող է առաջացնել արմատի հարակից ոսկրի քայքայում, ատամի թուլացում կամ կորուստ:

Պերիօդոնտիտը տարածված է, սակայն սովորաբար կարելի է կանխել: Հաճախ դա բերանի խոռոչի և ատամների չխնամելու արդյունք է: Պերիօդոնտիտի կանխարգելման կամ հաջող բուժման հնարավորությունը բարելավելու համար օրական առնվազն երկու անգամ խոզանակեք ձեր ատամները, ամեն օր ատամնաթել օգտագործեք և պարբերաբար ատամնաբուժական ստուգումներ անցեք:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-11-2021 վերանայվել է՝ 11-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով