Skip to main content

Նկարագիր - Պերիֆերիկ զարկերակային հիվանդություն

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը (ԾԶՀ), որը նաև կոչվում է ծայրամասային զարկերակային հիվանդություն, տարածված վիճակ է, երբ նեղացած զարկերակները նվազեցնում են արյան հոսքը դեպի ձեռքեր կամ ոտքեր:

ԾԶՀ-ի դեպքում ոտքերը կամ ձեռքերը, սովորաբար ոտքերը, չեն ստանում արյան բավարար հոսք՝ թթվածնի և սննդանյութերի պահանջարկը բավարարելու համար: Սա կարող է առաջացնել ոտքի, գլխավորապես՝ սրունքների և ոտնաթաթերի ցավ քայլելիս (ընդմիջվող կաղություն կամ կլաուդիկացիա) և այլ ախտանիշներ, ինչպիսիք են սրունքների մաշկի մազաթափությունը և փայլը, ոտքերի եղունգների փխրունացումը և կոտրտվածությունը:

ԾԶՀ-ը սովորաբար զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան է (աթերոսկլերոզ): Աթերոսկլերոզը հանգեցնում է զարկերակների նեղացմանը, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը ոտքերում և, երբեմն, ձեռքերում:

ԾԶՀ-ի բուժումը ներառում է ֆիզիկական վարժանքներ, առողջ սննդակարգ և չծխելը կամ ծխախոտ չօգտագործելը:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024