Անցնել գլխավոր բովանդակությանը

Ֆիմոզն առնանդամի վիճակ է, որն առաջանում է հիմնականում երեխաների և որոշ չափահասների մոտ, ովքեր թլպատված չեն:

Եթե ունեք ֆիմոզ, ձեր առնանդամի գլխիկը ծածկող ազատ ծալքը՝ ծայրային թլիպն անհնար է ետ քաշել գլխիկից: Կարող է թվալ, որ ձեր առնանդամի ծայրային թլիպը ձիգ կպած է գլխիկին:

Ֆիմոզ ունենալը ոչ միշտ է, որ խնդիր է առաջացնում: Դա խնդիր է դառնում միայն այն ժամանակ, երբ առաջացնում է գանգատներ և ախտանիշներ: Սա կարող է լինել այն դեպքում, երբ ֆիմոզը ծանր է և թողնում է միայն կետային բացվածք:

Իրականում, գոյություն ունի ֆիմոզի երկու տեսակ՝ ֆիզիոլոգիական և ախտաբանական (պաթոլոգիական)։ Ֆիզիոլոգիական տեսակը կապված է մանկական տարիքի հետ և սովորաբար վերանում է տարիքի հետ: Ախտաբանական տեսակը հաճախ կապված է մի վիճակի հետ, որը կոչվում է քսերոտիկ օբլիտերացնող բալանիտ: Բալանիտն առնանդամի գլխիկի բորբոքումն է, որը կարող է առաջացնել սպիներ (կպումներ):

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024