Skip to main content

Ֆոբիաներ (վախեր) -

Ֆոբիաները կայուն և անհիմն վախերն են` կապված կոնկրետ առարկայի կամ իրավիճակի հետ։

Դրանք մարդու մոտ առաջացնում են վախը շրջանցելու մեծ ցանկության անկառավարելի զգացում։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից, մարդն ունենում է տագնապային զգացողություններ։

Ֆոբիաները մարդուն թույլ չեն տալիս, որ նա զբաղվի իր առօրյա գործերով (օրինակ՝ աշխատավայր, մարդկանց հետ շփումներ)։

Ֆոբիաները բաժանվում են երեք մեծ խմբի։

  • Սպեցիֆիկ (հատուկ) ֆոբիաներ. սպեցիֆիկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից վախերը: Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից: Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ:
  • Սոցիալական ֆոբիաներ. սոցիալական ֆոբիա (սոցիալական տագնապային խանգարում) ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց։
  • Ագորաֆոբիա. ագորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, թե շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում իր մոտ կառաջանա խուճապի նոպա։

Ի տարբերություն տագնապային խանգարումների, ֆոբիաները սովորաբար կապված են կոնկրետ ինչ-որ հատուկ բանի կամ իրավիճակի հետ։ Սակայն ֆոբիաներ կարող են զարգանալ նաև տագնապային խանգարումների ժամանակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 09-05-2023