Skip to main content

Նկարագիր - Պլանտար գորտնուկներ

Ներբանային գորտնուկները ոտնաթաթերի փոքր, պինդ գոյացություններ են:

Դրանք սովորաբար հայտնվում են ոտքերի բարձիկների և կրունկների վրա՝ կոշիկի առավել ճնշող տեղերում: Այս ճնշումը նաև կարող է առաջացնել գորտնուկի ներաճ կարծր, հաստ մաշկի մեջ (կոշտուկ, мазоль):

Ներբանային գորտնուկն առաջանում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) կողմից: Այս վիրուսը ներթափանցում է ոտնաթաթի ստորին հատվածներ մաշկի աննշան վնասվածքների, օրինակ՝ փոքր կտրվածքների միջոցով:

Ներբանային գորտնուկների մեծ մասը լուրջ առողջական խնդիր չեն և հաճախ անհետանում են առանց բուժման, հատկապես մինչև 12 տարեկան երեխաների մոտ: Դրանցից շուտ ազատվելու համար կարող եք փորձել ինքնաբուժում կամ դիմել ձեր բժշկին:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024