Skip to main content

Պոլիպը ձեր մարմնի որևէ օրգանի վրա կամ ներսում տարբեր ծագման հյուսվածքային աճն է:

Պոլիպները սովորաբար աճում են լորձաթաղանթներից: Դրանց մեծ մասը բարորակ է, որը նշանակում է, որ քաղցկեղներ չեն: Սակայն, որոշ պոլիպներ չարորակ են կամ կարող են չարորականալ` անկառավարելի տարածվել դեպի շրջակա հյուսվածքներ կամ հեռավոր օրգաններ:

Պոլիպները կարող են աճել՝

  • լսողական անցուղու մեջ (աուրալ պոլիպներ)
  • արգանդի վզիկի վրա (ցերվիկալ պոլիպներ)
  • հաստ աղու լորձաթաղանթի վրա (հաստաղիքային պոլիպներ)
  • քթի խոռոչի ներսում (նազալ պոլիպներ)
  • կոկորդում (կոկորդային պոլիպներ)
  • ստամոքսի լորձաթաղանթի վրա (գաստրիկ պոլիպներ)
  • միզապարկում (միզապարկային պոլիպներ)
  • արգանդի խոռոչում (արգանդային պոլիպներ):

Բուժումն ընդհանուր առմամբ կախված է պոլիպի տեսակից, ախտանիշների ծանրության աստիճանից և բարդությունների առկայությունից կամ դրանց զարգացման ռիսկից:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2020
Վերջին վերանայում՝ 27-04-2024