Skip to main content

Պատճառներ - Վաղաժամ ծննդաբերություն

Վաղաժամ ծննդաբերություն կարող է առաջանալ ցանկացած հղիության ժամանակ:

Ռիսկի գործոններ

Այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ կապված են վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկի հետ, սակայն, այդ թվում՝

  • նախորդ վաղաժամ ծննդաբերություն կամ վաղաժամ ծնունդ, հատկապես վերջին հղիության կամ մեկից ավելի նախորդ հղիության ժամանակ
  • հղիություն երկվորյակներով, եռյակով կամ այլ բազմակի պտուղներով
  • կարճացած արգանդի վզիկ
  • արգանդի կամ ընկերքի (պլացենտայի) հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են արգանդի կառուցվածքային արատը, ներարգանդային նորագոյացությունները, ներարգանդային կպումները, ընկերքի առաջադրությունը, ընկերքի շերտազատումը և այլն
  • ծխախոտ ծխելը կամ ապօրինի թմրամիջոցներ, ինչպես նաև հաճախակի կամ չափից շատ ալկոհոլ օգտագործելը
  • որոշ, մասնավորապես՝ ամնիոտիկ հեղուկի (պտղաջրի) և ստորին սեռական խողովակի վարակներ, ինչպիսիք են բակտերիալ վագինոզը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները
  • որոշ քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), շաքարային դիաբետը, աուտոիմուն հիվանդությունը և դեպրեսիան
  • կյանքի սթրեսային իրադարձություններ, ինչպիսիք են սիրելիի մահը, ամուսնալուծությունը կամ ընտանեկան բռնությունը
  • գերջրություն՝ շատ ամնիոտիկ հեղուկ (պտղաջուր), որը նաև կոչվում է պոլիհիդրամնիոս
  • հղիության ընթացքում հեշտոցային արյունահոսություն
  • պտղի բնածին արատների առկայություն
  • հղիությունների միջև 12 ամսից պակաս կամ 59 ամսից ավելի ընդմիջում (իդեալական է համարվում հղիությունների միջև 18-ից 24 ամիս սպասելը)
  • մոր տարիքը՝ ինչպես շատ երիտասարդ (մինչև 17 տարեկանը), այնպես էլ ավելի մեծ տարիքի լինելը (35-ից հետո)
  • սև, ոչ իսպանախոս ռասա և էթնիկ պատկանելություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024