Skip to main content

Նկարագիր - Պրոկտիտ

Պրոկտիտը ուղիղ աղիքի (ռեկտում) լորձաթաղանթի բորբոքումն է։

Ուղիղ աղիքը մկանային խողովակ է՝ հաստ աղիքի ծայրային հատվածը, որը վերջանում է հետանցքով: Անցնելով ուղիղ աղիքով՝ կղանքն օրգանիզմից հեռացվում է հետանցքով:

Պրոկտիտը կարող է առաջացնել ուղիղ աղիքի ցավ, փորլուծություն, արյունահոսություն և արտադրություն, ինչպես նաև զուգարանից օգտվելու (կղելու) մշտական կարիք:: Պրոկտիտի ախտանիշները կարող են լինել կարճատև (սուր պրոկտիտ) կամ դառնալ քրոնիկ:

Պրոկտիտը տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն աղիների բորբոքային հիվանդություն (Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ): Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները մեկ այլ հաճախակի հանդիպող պատճառ են: Պրոկտիտը նաև կարող է զարգանալ որպես որոշ քաղցկեղների ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 07-04-2024