Skip to main content

Նկարագիր - Փսորիազ

Փսորիազը երկարատև ընթացքով տարածված մաշկային հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև հոդերը։

Փսորիազը մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է ցան՝ քոր առաջացնող, թեփուկավոր բծերով, առավել հաճախ` ծնկների, արմունկների, իրանի և գլխամաշկի վրա: Հիվանդությունն արագացնում է մաշկի բջիջների կյանքի ցիկլը:

Փսորիազը տարածված, երկարատև (քրոնիկ) հիվանդություն է, որը վերջնական բուժում չունի: Այն կարող է լինել ցավոտ, խանգարել քունը և դժվարացնել կենտրոնանալը: Վիճակը հակված է ընթանալու շրջափուլերով՝ բռնկվում է մի քանի շաբաթ կամ ամիս (ախտադարձ կամ ռեցիդիվ), այնուհետև որոշ ժամանակով մեղմանում է (ախտադադար կամ ռեմիսիա): Փսորիազի գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ տարածված նպաստող գործոնները կամ հրահրիչները (տրիգերները) ներառում են վարակները, կտրվածքները կամ այրվածքները և որոշ դեղամիջոցներ:

Բուժումները կօգնեն ձեզ վերահսկելու ախտանիշները: Եվ դուք կարող եք փորձել ապրելակերպի փոփոխություններ և հաղթահարման մոտեցումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ապրել փսորիազով:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024