Skip to main content

Նկարագիր - Պոստտրավմատիկ սթրես

Վախն օրգանիզմի բնական պատասխանն է վտանգին, այդ թվում՝ կյանքին սպառնացող իրավիճակներին։

Հետտրավմատիկ կամ հետվնասվածքային սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) հոգեկան առողջության վիճակ է, որն առաջանում է սարսափելի իրադարձության հետևանքով` տուժող, անմիջական մասնակից կամ ականատես լինելով: Ախտանիշները կարող են ներառել այդպիսի իրադարձության վերապրումները, մղձավանջները և ծանր անհանգստությունը, ինչպես նաև իրադարձության վերաբերյալ անկառավարելի մտքերը:

Մարդկանց մեծամասնությունը, ովքեր անցնում են տրավմատիկ իրադարձությունների միջով, կարող են ժամանակավոր դժվարություններ ունենալ հարմարվելու և հաղթահարելու համար, սակայն ժամանակի և լավ ինքնօգնության հետ նրանք սովորաբար լավանում են: Եթե ախտանիշները վատթարանում են, տևում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ և խանգարում են ձեր ամենօրյա գործունեությանը, դուք կարող եք ունենալ ՀՏՍԽ:

ՀՏՍԽ-ի ախտանիշների զարգացումից հետո արդյունավետ բուժում ստանալը կարող է կարևոր լինել ախտանիշները նվազեցնելու և առօրյա գործունեությունը բարելավելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024