Skip to main content

Ցայլքի ոջիլները (ցայլոջիլ) փոքրիկ միջատներ են, որոնք հայտնաբերվում են ձեր սեռական շրջանում:

Դրանք տարբերվում են գլխի և հագուստի ոջիլներից: Մոտ 1,6 միլիմետր կամ ավելի փոքր չափերով ցայլքի ոջիլներին երբեմն անվանում են «ծովախեցգտիններ», քանի որ դրանք նման են փոքրիկ ծովախեցգտիններին:

Ցայլքի ոջիլով վարակվելու ամենատարածված ուղին սեռական ակտիվությունն է: Երեխաների մոտ ցայլքի ոջիլները նաև կարող են հայտնաբերվել հոնքերի կամ թարթիչների վրա և կարող են լինել սեռական բռնության նշան: Այնուամենայնիվ, վարակված անձի հագուստի, անկողնային սպիտակեղենի կամ սրբիչի համատեղ օգտագործումից հետո չի բացառվում ցայլքի ոջիլով վարակվելը:

Ցայլքի ոջիլները սնվում են ձեր արյունով, և դրանց խայթոցները կարող են ուժեղ քոր առաջացնել: Բուժումը ներառում է դեղատոմս չպահանջող նրբաքսուքների (կրեմ) և լոսյոնների օգտագործումը, որոնք սպանում են մակաբույծները և նրանց ձվիկները:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2023
Վերջին վերանայում՝ 05-04-2024