Գրադարան

Ուղիղ աղիքի (ռեկտալ) քաղցկեղ

Ուղիղ աղիքի (ռեկտալ) քաղցկեղ

Time Read 1 րոպե

Ուղիղ աղիքի քաղցկեղը քաղցկեղ է, որը սկսվում է ուղիղ աղիքից:

Ուղիղ աղիքը (ռեկտում) հաստ աղիքի վերջին 18-20 սանտիմետրն է: Այն սկսվում է հաստ աղիքի (կոլոն) վերջին հատվածի ծայրից և ավարտվում, երբ հասնում է դեպի հետանցք տանող կարճ, նեղ անցուղին:

Ուղիղ աղիքի քաղցկեղը և հաստ աղիքի քաղցկեղը հաճախ միասին կոչվում են կոլոռեկտալ քաղցկեղ:

Թեև ուղիղ աղիքի և հաստ աղիքի քաղցկեղը շատ առումներով նման են, դրանց բուժումը միանգամայն տարբեր է: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքը գտնվում է նեղ տարածության մեջ՝ հազիվ բաժանված այլ օրգաններից և կառուցվածքներից: Այս նեղ տարածությունը կարող է շատ ավելի բադրացնել ուղիղ աղիքի քաղցկեղի հեռացման վիրահատությունը:

Անցյալում ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդ մարդկանց երկարաժամկետ ապրելիությունը հազվադեպ էր, նույնիսկ լայնածավալ բուժումից հետո: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բուժման առաջընթացի շնորհիվ ուղիղ աղիքի քաղցկեղի ապրելիության ցուցանիշները զգալիորեն բարելավվել են:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2023 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով