Skip to main content

Ռևմատիզմը կամ ռևմատիկ տենդը բորբոքային հիվանդություն է, որը կարող է զարգանալ, երբ ստրեպտոկոկային ֆարինգիտը (ըմպանաբորբ) կամ քութեշը պատշաճ կերպով չեն բուժվում:

Ստրեպտոկոկային ֆարինգիտը և քութեշն առաջանում են ստրեպտոկոկ բակտերիայով վարակվելու հետևանքով: Ռևմատիզմի հիմքում ընկած է սեփական հյուսվածքների դեմ հակամարմինների առաջացումը:

Ռևմատիզմն առավել հաճախ հանդիպում է 5-ից 15 տարեկան երեխաների մոտ: Սակայն, այն կարող է զարգանալ նաև ավելի փոքր երեխաների կամ չափահասների մոտ: Թեև ստրեպտոկոկային ֆարինգիտը տարածված է, ռևմատիզմը հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում:

Ռևմատիզմը կարող է անդառնալի վնաս հասցնել սրտին՝ հանգեցնելով սրտի փականների վնասման և սրտային անբավարարության: Բուժումը կարող է թեթևացնել ցավը, նվազեցնել բորբոքումից առաջացած վնասը և կանխել ռևմատիզմի կրկնությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024