Skip to main content

Նկարագիր - Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը կարող է ախտահարել ոչ միայն ձեր հոդերը:

Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վնասել օրգանիզմի մի շարք համակարգեր, ներառյալ մաշկը, աչքերը, թոքերը, սիրտը և արյունատար անոթները:

Լինելով աուտոիմուն խանգարում, ռևմատոիդ արթրիտն առաջանում է, երբ ձեր իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է ձեր սեփական հյուսվածքների վրա:

Ի տարբերություն օստեոարթրիտի առաջացրած հոդաճառնեի մաշվածության, ռևմատոիդ արթրիտն ախտահարում է հոդերի լորձաթաղանթը՝ առաջացնելով ցավոտ այտուցվածություն, որն ի վերջո կարող է հանգեցնել ոսկրերի քայքայման (էրոզիայի) և հոդերի ձևախեղման (դեֆորմացիայի):

Ռևմատոիդ արթրիտի հետ կապված բորբոքումն այն է, ինչը կարող է նաև վնաս պատճառել օրգանիզմի այլ շրջաններին: Թեև դեղամիջոցների նոր տեսակները զգալիորեն բարելավել են բուժման տարբերակները, ծանր ռևմատոիդ արթրիտը դեռ կարող է առաջացնել ֆիզիկական հաշմանդամություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024