Skip to main content

Նկարագիր - Մանկական վարդացան

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը տարածված վարակ է, որը սովորաբար հանդիպում է մինչև 2 տարեկան երեխաների շրջանում:

Այն հարուցվում է վիրուսով, որը անձից անձ տարածվում է թքի միջոցով (նույն բաժակից օգտվելը, հազ կամ փռշտոց): Մանկական ռոզեոլան առաջացնում է բարձր ջերմություն, որին հաջորդում է վարդագույն ցան, որը քոր կամ անհանգստություն չի պատճառում: Ռոզեոլայով հիվանդների մոտ մեկ քառորդը ցան է ունենում:

Ռոզեոլան սովորաբար ունի թեթև ընթացք և ինքնուրույն լավանում է մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Ռոզեոլայի բուժումը ներառում է ընդհանուր խնամք, անկողնային ռեժիմ, առատ հեղուկներ և սովորական ջերմիջեցնողներ:

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը հայտնի է նաև այլ անվանումներով՝ հանկարծակի էկզանթեմա, վեցերորդ հիվանդություն, կեղծ կարմրախտ և մանկական եռօրյա տենդ:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024