Skip to main content

Քութեշն ըմպանի բակտերիալ վարակ է, որը զարգանում է ստրեպտոկոկային ըմպանաբորբով որոշ երեխաների շրջանում:

Այն նաև հայտնի է որպես սկարլատինա, որը սովորաբար հանդիպում է դպրոցական տարիքի՝ 5-15 տարեկան երեխաների շրջանում և ընթանում է մարմնի մեծ մասը պատող կարմիր (սկառլետ) մանր կետավոր մաշկային ցանավորմամբ։ Քութեշը գրեթե միշտ ուղեկցվում է ըմպանաբորբով և բարձր ջերմությամբ:

Մի ժամանակ ծանր մանկական հիվանդություն համարվող քութեշն արդյունավետ հակաբիոտիկային բուժման շնորհիվ դարձել է ավելի քիչ վտանգավոր: Այնուամենայնիվ, չբուժվելու դեպքում վարակը կարող է տարածվել օրգանիզմի այլ շրջաններ կարող է առաջացնել ավելի ծանր հիվանդություններ, որոնք ազդում են սրտի, երիկամների և այլ օրգանների վրա:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 05-04-2024