Skip to main content

Քութեշի պատճառը ստրեպտոկոկային ըմպանաբորբ հարուցող նույն բակտերիայի տեսակն է` A խմբի ստրեպտոկոկը:

Քութեշի դեպքում բակտերիան արտազատում է թույն (տոքսին), որն առաջացնում է ցան և լեզվի կարմրություն:

Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է մանր կաթիլներով, որոնք վարակված անձի վերին շնչուղիներից դուրս են ցայտում հազալիս կամ փռշտալիս: Վարակվելու այլ հնարավոր ուղիներից են նաև վարակված մակերևույթների հետ ուղղակի շփումը (օրինակ՝ ափսե կամ բաժակ, խնամքի առարկաներ կամ խաղալիքներ) և վարակված մարդուն դիպչելը (օրինակ՝ մաշկային ցանին հպվելիս) կամ համբուրվելը:

Հիվանդության գաղտնի (ինկուբացիոն) շրջանը՝ վարակվելուց հետո հիվանդության կինիկական նշանների դրսևորման ժամանակաշրջանը սովորաբար կազմում է 2-4 օր:

Ռիսկի գործոններ

5-15 տարեկան երեխաներն ավելի հավանական է, որ կվարակվեն քութեշով: Քութեշի մանրէներն ավելի հեշտությամբ են տարածվում սերտ շփման մեջ գտնվող անձանց շրջանում, օրինակ՝ ընտանիքի անդամներ կամ համադասարանցիներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024