Skip to main content

Նկարագիր - Շիզոֆրենիա

Շիզոֆրենիան ծանր հոգեկան խանգարում է, որի դեպքում մարդիկ իրականությունը մեկնաբանում են որ նորմալ կերպով:

Շիզոֆրենիան կարող է հանգեցնել ցնորքների (հալյուցինացիաների), զառանցանքների և ծայրահեղ խանգարված մտածողության և վարքի համակցության, որը խաթարում է ամենօրյա աշխատանքը և կարող է անգործունակության և հաշմանդամության հասցնել:

Շիզոֆրենիան դասվում է ծանր փսիխոզների խմբին՝ հիվանդություններ կամ վիճակներ, որոնք ընթանում են իրականության աղճատված ընկալմամբ: Ցնորքները՝ իրականում գոյություն չունեցող բաներ տեսնելը կամ ձայները լսելը, զառանցանքները՝ մի բանին հավատալը, որն իրականում գոյություն չունի, խիստ խանգարված մտածողությունը և վարքաբանական կոպիտ շեղումները ազդում են հիվանդ մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա: Շիզոֆրենիայով մարդն ունի խնդիրներ ամենուրեք՝ աշխատավայրում, դպրոցում, այլ մարդկանց հետ շփումներում և ընտանիքում:

Շիզոֆրենիա ունեցող մարդիկ պահանջում են ցմահ բուժում: Վաղ բուժումը կարող է օգնել ախտանշանների վերահսկմանը՝ մինչև լուրջ բարդությունների զարգացումը և կարող է օգնել բարելավելու երկարաժամկետ ելքը:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024