Skip to main content

Իշիասը վերաբերում է ցավին, որն անցնում է նստանյարդի երկայնքով:

Նստանյարդը ձգվում է մեջքի ստորին հատվածից՝ գոտկային շրջանից հետույքի աջ ու ձախ կեսերով և յուրաքանչյուր ազդրով ներքև՝ հասնելով մինչև ոտնաթաթեր:

Իշիասն առավել հաճախ առաջանում է, երբ միջողնային սկավառակի ճողվածքը կամ ողնի գերաճը ճնշում է նյարդի մի մասի վրա: Սա առաջացնում է բորբոքում, ցավ և հաճախ տուժած ոտքում որոշակի թմրածություն:

Թեև իշիասի հետ կապված ցավը կարող է ծանր լինել, դեպքերի մեծ մասը բուժվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Մարդիկ, ովքեր ունեն ծանր իշիաս և ոտքերի լուրջ թուլություն կամ աղիների կամ միզապարկի գործունեության խանգարումներ, կարող են վիրահատության կարիք ունենալ:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024