Skip to main content

Գոտևորող որքինը կամ գոտևորող հերպեսը վիրուսային վարակ է, որն առաջացնում է ցավոտ ցան

Հերպետիկ ցանը կարող են առաջանալ ձեր մարմնի ցանկացած մասում: Այն սովորաբար նման է բշտիկների մեկ շերտի (գոտի), որը պտտվում է ձեր մարմնի ձախ կամ աջ կողմում:

Գոտևորող որքինն առաջանում է varicella-zoster վիրուսով՝ նույն այն վիրուսով, որն առաջացնում է մանկական ջրծաղիկ վարակը: Ջրծաղիկով հիվանդանալուց հետո վիրուսը մնում է ձեր օրգանիզմում (նյարդային հանգույցներում) ձեր ողջ կյանքի ընթացքում: Տարիներ անց վիրուսը կարող է վերակտիվանալ որպես գոտևորող որքին:

Գոտևորող որքինը կյանքին վտանգ չի ներկայացնում, սակայն կարող է շատ ցավոտ լինել: Պատվաստանյութերը կարող են օգնել նվազեցնելու վարակի ռիսկը: Վաղ բուժումը կարող է կրճատել վարակի տևողությունը և նվազեցնել բարդությունների հավանականությունը: Ամենատարածված բարդությունը հետհերպետիկ նևրալգիան է։ Սա ցավոտ վիճակ է, որը բշտիկների մաքրումից հետո երկար ժամանակ առաջացնում է հերպետիկ ցավ:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024