Skip to main content

Նկարագիր - Կոկորդի ցավ

Կոկորդի ցավը կոկորդում տեղակայված ցավն է, քերծման զգացողությունը կամ գրգռումը, որը հաճախ սաստկանում է, երբ դուք կուլ եք տալիս:

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է, ինչպիսիք են մրսածությունը (սուր շնչառական վիրուսային վարակ, ՍՇՎՎ) կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավն ինքնուրույն լավանում է:

Ստրեպտոկոկային ֆարինգիտը (ստրեպտոկոկային վարակ) կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար: Կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող այլ տեսակները կարող են պահանջել ավելի համալիր բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024