Skip to main content

Նկարագիր - Սպեցիֆիկ ֆոբիաներ

Հատուկ ֆոբիաները անհաղթահարելի և անհիմն կամ անհամարժեք վախ են առարկաներից կամ իրավիճակներից, որոնք իրականում քիչ վտանգ են ներկայացնում, սակայն առաջացնում են անհանգստություն և խուսափում:

Ի տարբերություն կարճ անհանգստության, որը դուք կարող եք զգալ ելույթ ունենալիս կամ քննություն հանձնելիս, սպեցիֆիկ ֆոբիաները երկարատև են, առաջացնում են ուժեղ ֆիզիկական և հոգեբանական ռեակցիաներ և կարող են ազդել աշխատավայրում, դպրոցում կամ սոցիալական միջավայրում նորմալ գործելու ձեր ունակության վրա:

Սպեցիֆիկ ֆոբիաներն ամենատարածված տագնապային խանգարումներից են, և ոչ բոլոր ֆոբիաներն ունեն բուժման կարիք: Սակայն, եթե սպեցիֆիկ ֆոբիան ազդում է ձեր առօրյա կյանքի վրա, կան մի քանի թերապիաներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարելու ձեր վախերը, հաճախ՝ ընդմիշտ:

Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2021
Վերջին վերանայում՝ 06-04-2024