Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Ստրեպ վարակներ

Ստրեպտոկոկային վարակները պատճառվում են ստրեպտոկոկ կոչվող բակտերիաների խմբով:

Ստրեպտոկոկային վարակները սովորաբար իրենցից ներկայացնում են առողջական փոքր խնդիրներ, որոնք հեշտությամբ բուժվում են հակաբիոտիկներով։ Այսպիսի հիվանդություններից են՝

  • ըմպանի վարակներ, ինչպիսին է ստրեպտոկոկային կոկորդը (ֆարինգիտ)
  • մաշկային վարակներ, ներառյալ՝ իմպետիգո, որն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և դրսևորվում է դեղնավուն կեղևակալած կարմրավուն բծերով և ցելյուլիտ (կարմիր քամի), որը սովորաբար դրսևորվում է ախտահարված մաշկի կարմրությամբ, տաքությամբ, ցավով և այտուցվածությամբ
  • ականջի վարակ, որը հաճախ առաջացնում է ականջացավ, ջերմություն և լսողության խանգարումներ
  • սինուսիտ (հարքթային ծոցերի վարակային բորբոքում)։

Ստրեպտոկոկը նաև կարող է առաջացնել քութեշ՝ մանկական վարակ, որն ընթանում վարդագույն-կարմիր ցանով։

Դուք կարող եք վարակվել ստրեպտոկոկով օդակաթիլային ճանապարհով՝ ներշնչելով հիվանդ մարդկանց հազալիս կամ փռշտալիս օդում հայտնված վարակված կաթիլները։

Ախտանիշները սովորաբար սկսում են 1-4 օրվա ընթացքում։ Եթե ձեր երեխան ունի ստրեպտոկոկային վարակ, ճիշտ կլինի, որ նա չհաճախի մսուր-մանկապարտեզ կամ դպրոց հակաբիոտիկներվ բուժումը սկսելուց առնվազն 24 ժամվա ընթացքում։

Ստրեպտոկոկերը հազվադեպ կարող են ավելի խորը ներթափանցել օրգանիզմ, առաջացնելով՝

  • թոքաբորբ (պնևմոնիա)
  • սեպսիս (արյան վարակ)
  • մենինգիտ (ուղեղապատյանի վարակ)
  • տոքսիկ շոկային համախտանիշ, երբ արյան հուն ներթափանցած թույներն առաջացնում են տենդ, սրտխառնոց և փսխումներ
  • մաշկի ավելի խորը շերտերի ծանր վարակ, որն ընթանում է ախտահարված մաշկի սուր ցավերով և այտուցվածությամբ։

Ստերպտոկոկային վարակից հետո թեև հազվադեպ կարող են զարգանալ որոշ հիվանդություններ, այդ թվում՝ ռևմատիզմ և երիկամային խնդիրներ։

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 06-04-2024