Skip to main content

Իշեմիկ ինսուլտն առաջանում է, երբ գլխուղեղի մի մասի արյան մատակարարումն ընդհատվում կամ նվազում է, ինչը թույլ չի տալիս գլխուղեղի հյուսվածքին թթվածին և սննդանյութեր ստանալ:

Նման իրավիճակում գլխուղեղի բջիջները սկսում են մահանալ րոպեների ընթացքում:

Այլ դեպքերում գլխուղեղի արյունատար անոթը կարող է պատռվել՝ առաջացնելով հեմոռագիկ ինսուլտ:

Ինսուլտը պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն, և վաղ ու արագ բուժումը չափազանց կարևոր է: Վաղ գործողությունները կարող են նվազեցնել գլխուղեղի վնասը և այլ բարդությունները:

Արդյունավետ բուժումը նաև կարող է օգնել կանխել ինսուլտով պատճառված հաշմանդամությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024