Skip to main content

H1N1 գրիպը, որը հայտնի է նաև որպես խոզի գրիպ, գլխավորապես հարուցվում է գրիպի վիրուսի H1N1 շտամով:

H1N1-ը A գրիպի վիրուսի տեսակ է` գրիպի վիրուսի մի քանի շտամներից մեկը, որը կարող է առաջացնել սեզոնային գրիպ: H1N1 գրիպի ախտանիշները նույն սեզոնային գրիպի ախտանիշներն են:

2009–ի գարնանը գիտնականները հայտնաբերեցին գրիպի վիրուսի առանձնահատուկ շտամ, որն անվանվեց H1N1: Այս վիրուսը խոզերի, թռչունների և մարդկանց վիրուսների կոմբինացիա է, որը մարդկանց մոտ առաջացնում է վարակ: 2009-2010-ի գրիպի սեզոնի ընթացքում H1N1–ը առաջացրեց մարդկանց շրջանում շնչառական վարակ, որը հայտնի դարձավ որպես խոզի գրիպ: Աշխարհով մեկ հազարավոր մարդիկ վարակվեցին H1N1 վիրուսով և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2009–ին գրիպի այս տեսակը բնորոշեց որպես գլոբալ պանդեմիա (վերջինիս ավարտը հայտարարվեց 2010-ի օգոստոսին): Պանդեմիայի ավարտից հետո H1N1 գրիպի վիրուսը դարձավ սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկը:

2011-ից սկսած, գրիպի վիրուսի մեկ այլ շտամ՝ H3N2v-ն սկսեց շրջանառել մարդկանց շրջանում և առաջացնել գրիպ: Ինչպես H1N1, այնպես էլ H3N2v շտամները ներառված են գրիպի պատվաստանյութի մեջ:

Գրիպի դեմ պատվաստումը կարող է օգնել H1N1 գրիպից պաշտպանվելուն:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-11-2019
Վերջին վերանայում՝ 04-04-2024