Skip to main content

Նկարագիր - Սիֆիլիս

Սիֆիլիսը բակտերիալ վարակ է, որը սովորաբար տարածվում է սեռական շփման միջոցով:

Հիվանդությունը սկսվում է որպես անցավ խոց (կարծր շանկր)՝ սովորաբար սեռական օրգանների վրա, ուղիղ աղիքում կամ բերանի խոռոչում (առաջնային սիֆիլիս): Սիֆիլիսը փոխանցվում է մարդուց-մարդ մաշկի կամ լորձաթաղանթի հետ այս խոցերի հետ շփման միջոցով:

Սկզբնական վարակից հետո սիֆիլիսի բակտերիաները կարող են օրգանիզմում տասնամյակներ շարունակ մնալ ոչ ակտիվ վիճակում (թաքնված սիֆիլիս), մինչև նորից ակտիվանան (երկրորդային սիֆիլիս): Վաղ սիֆիլիսը կարող է բուժվել, երբեմն՝ Պենիցիլինի մեկ ներարկումով:

Առանց բուժման սիֆիլիսը կարող է լրջորեն վնասել սիրտը, ուղեղը կամ այլ օրգաններ և կարող է վտանգավոր լինել կյանքի համար (երրորդային սիֆիլիս): Սիֆիլիսը կարող է փոխանցվել նաև մայրերից դեռևս չծնված երեխաներին (բնածին սիֆիլիս):

Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024