Skip to main content

Նկարագիր - Ամորձու ոլորում

Ամորձու ոլորումն առաջանում է, երբ ամորձին պտտվում է իր առանցքի շուրջը՝ ոլորելով սերմնալարը, որը արյուն է բերում դեպի ամորձի:

Ամորձու արյան հոսքի կրճատումն առաջացնում է հանկարծակի և հաճախ ուժեղ ցավ և այտուց:

Ամորձու ոլորումն առավել հաճախ հանդիպում է 12-ից 18 տարեկանում, սակայն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ մինչև ծնվելը:

Ամորձու ոլորումը սովորաբար պահանջում է անհետաձգելի վիրահատություն: Արագ բուժելիս ամորձին սովորաբար հաջողվում է փրկել: Սակայն, երբ արյան հոսքն ընդհատվել է շատ երկար ժամանակով, ամորձին կարող է այն աստիճան վնասվել, որ ենթակա լինի հեռացման:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024