Skip to main content

Նկարագիր - Թրոմբոցիտոպենիա

Թրոմբոցիտոպենիան մի վիճակ է, երբ դուք ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր քանակ:

Արյան թիթեղիկներն արյան անգույն բջիջներ են, որոնք օգնում են արյան մակարդմանը՝ սկսած սկզբնական փուլերից: Դրանք դադարեցնում են արյունահոսությունը՝ կուտակվելով և ձևավորելով մակարդուկներ (թրոմբ) արյունատար անոթների վնասված շրջանում:

Թրոմբոցիտոպենիան կարող է առաջանալ ոսկրածուծի խանգարման արդյունքում, ինչպիսին է լեյկոզը կամ իմունային համակարգի խնդրի պատճառով: Կամ արյան թիթեղիկների մակարդակը կարող է կրճատվել որպես որոշակի դեղամիջոցներ ընդունելու կողմնակի ազդեցություն: Թրոմբոցիտոպենիա առաջանում է ինչպես երեխաների, այնպես էլ չափահաս մարդկանց մոտ:

Թրոմբոցիտոպենիան կարող է լինել թեթև և ընթանալ սակավաթիվ ախտանիշներով: Հազվադեպ, արյան թիթեղիկների քանակը կարող է այնքան ցածր լինել, որ առաջանա վտանգավոր ներքին արյունահոսություն: Առկա են բուժման մի քանի տարբերակներ, որոնք կախված են թրոմբոցիտոպենիայի պատճառից և ծանրության աստիճանից:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024