Գրադարան

Կանդիդոզ (կաթնախտ)

Կանդիդոզ (կաթնախտ)

Time Read 1 րոպե

Կանդիդոզը հիվանդություն է, որը հարուցվում է կանդիդա տեսակի խմորասնկիկներով։

Խմորասնկիկները նորմայում առկա են ձեր մարմնի վրա, հատկապես տաք և խոնավ շրջաններում։

Որպես հիվանդություն, կանդիդոզը կարող է ախտահարել՝

  • կանանց հեշտոցը (հեշտոցային կանդիդոզ)
  • տղամարդկանց առնանդամը
  • աճուկները
  • բերանի խոռոչը (բերանի խոռոչի կանդիդոզ)։

Կանդիդոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, քանի որ, ինչպես նշվեց վերևում, նորմայում այս սնկիկների փոքր քանակներ առկա են ձեր մարմնի տարբեր շրջաններում։ Փաստերը վկայում են, որ կանդիդա սնկիկներն ավելի մեծաքանակ են սեռական ակտիվ կյանքով չապրող մարդկանց մարմնի վրա։

Այնուամենայնիվ, երբեմն կանդիդա սնկիկը կարող է սեռական հարաբերության ժամանակ մեկ զուգընկերոջից փոխանցվել մյուսին։

Կանդիդոզի կասկածի դեպքում դիմեք ձեր բժշկին, ով ձեզ անհրաժեշտության դեպքում կնշանակի որևէ հակասնկիկային դեղ։ Տեղեկացրեք նրան, եթե բուժումից հետո ձեր կանդիդոզը կրկնվում է։

Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2018 վերանայվել է՝ 08-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: