Skip to main content

Նկարագիր - Հանգուցավոր խպիպ

​Վահանաձև գեղձի հանգույցները պինդ (սոլիդ) կամ հեղուկով լցված գոյացություններ են, որոնք ձևավորվում են վահանաձև գեղձի ներսում:

Վահանաձև գեղձը փոքր ներզատական օրգան է, որը տեղակայված է պարանոցի հիմքում՝ կրծոսկրի անմիջապես վերևում:

Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը լուրջ խնդիր չէ և ախտանիշներ չի առաջացնում: Դրանց միայն փոքր տոկոսն է լինում քաղցկեղային:

Հաճախ դուք չեք իմանում վահանաձև գեղձի հանգույցի մասին, քանի դեռ բժիշկը չի հայտնաբերել այն ստանդարտ բժշկական ստուգման արդյունքում: Հնարավոր է նաև, որ բժիշկը հայտնաբերի հանգույցն առողջական այլ խնդրի առիթով անցկացված պատկերային հետազոտությամբ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հանգույցները բավականին մեծանում են՝ դառնալով տեսանելի կամ առաջացնելով կլման ակտի կամ շնչառության դժվարություններ:

Բուժման տարբերակները կախված են վահանաձև գեղձի հանգույցի տեսակից:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024