Skip to main content

Նկարագիր - Աղմուկ ականջում

Տինիտուսն այն է, երբ ձեր ականջներից մեկում կամ երկուսում հայտնվում են զնգոց կամ այլ ձայներ:

Աղմուկը, որը դուք լսում եք ականջներում տինիտուսի ժամանակ, չի առաջանում արտաքին ձայնից, և այլ մարդիկ սովորաբար չեն կարողանում լսել այն: Տինիտուսը տարածված խնդիր է: Այն հանդիպում է մարդկանց մոտ 15%-ից 20%-ի մոտ և հատկապես տարածված է մեծ տարիքով չափահասների շրջանում:

Աղմուկը կարող է լինել թույլ կամ ուժեղ և կարող է հայտնվել ինչպես մեկ, այնպես էլ երկու ականջներում: Տինիտուսը հաճախ ունի ժամանակավոր բնույթ: Սակայն, երբեմն ակաջներում աղմուկը կարող է կայունանալ և դառնալ մշտական՝ խանգարելով ձեր լսողությանը և ուշադրության կենտրոնացմանը, հատկապես բացարձակ լռության պայմաններում:

Տինիտուսը սովորաբար առաջանում է որևէ հիմնական հիվանդության պատճառով, ինչպիսիք են տարիքի հետ կապված լսողության կորուստը, ականջի վնասվածքը կամ արյան շրջանառության համակարգի հետ կապված խնդիրներ: Շատ մարդկանց մոտ տինիտուսը բարելավվում է պատճառային հիվանդության կամ վիճակի բուժման կամ այլ բուժումների միջոցով, որոնք նվազեցնում կամ քողարկում են աղմուկը, ինչի շնորհիվ տինիտուսը դառնում է ավելի քիչ նկատելի և նվազ անհանգստացնող:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024