Skip to main content

Նկարագիր - Տոնզիլիտ

Տոնզիլիտն ըմպանի ետնամասում առկա երկու ձվաձև հյուսվածքային բարձիկների՝ նշագեղձերի բորբոքումն է։

Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, թեև կարող է առաջանալ բոլոր տարիքներում։

Տոնզիլիտի ախտանիշներից են նշագեղձերի այտուցը, կոկորդի ցավը, կլման դժվարացումը և պարանոցի կողմնային ավշային հանգույցների ցավոտությունը:

Տոնզիլիտի դեպքերի մեծ մասի պատճառը մրսածության վիրուսն է, սակայն բակտերիալ վարակները նույնպես կարող են առաջացնել տոնզիլիտ:

Տոնզիլիտի ճիշտ բուժումը կախված է պատճառից, ուստի կարևոր է, որ հիվանդությունն ախտորոշվի հնարավորինս վաղ և ճիշտ: Անցյալում խիստ տարածված նշագեղձերի հեռացման վիրահատությունը (տոնզիլէկտոմիա) սովորաբար առաջարկվում է միայն այն դեպքերում, երբ տոնզիլիտն ի հայտ է գալիս հաճախակի, չի արձագանքում այլ բուժումներին կամ զարգացնում է լուրջ բարդություններ: Տոնզիլէկտոմիայից հետո տոնզիլիտի կրկնությունն այլևս բացառվում է, որը չի նշանակում, որ այլևս չեք կարող ունենալ կոկորդի ցավ։

Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024