Skip to main content

Նկարագիր - Տոքսիկ հեպատիտ

Տոքսիկ հեպատիտը լյարդի բորբոքումն է՝ ի պատասխան ձեր ​որևէ նյութի ազդեցությանը ենթարկելուն:

Տոքսիկ հեպատիտը կարող է զարգանալ ալկոհոլի, քիմիական նյութերի, դեղամիջոցների կամ սննդային հավելումների պատճառով:

Որոշ դեպքերում տոքսիկ հեպատիտը զարգանում է թույնի ազդեցությունից ժամեր կամ օրեր անց, այլ դեպքերում՝ թույնի կանոնավոր ազդեցությանը ենթարկվելուց ամիսներ հետո:

Տոքսիկ հեպատիտի ախտանիշները հաճախ թույնի ազդեցությունը վերանալուց որոշ ժամանակ անց ինքնուրույն այնհետանում են, սակայն լյարդի վնասումը նաև կարող է լինել անդառնալի՝ բերելով լյարդային հյուսվածքի անշրջելի սպիական փոփոխությունների (ցիռոզ), իսկ որոշ դեպքերում՝ նաև կյանքին սպառնացող լյարդային անբավարարության:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024