Skip to main content

Նկարագիր - Տոքսիկ շոկ

Տոքսիկ շոկային համախտանիշը բակտերիալ վարակների որոշ տեսակների հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող բարդություն է:

Հաճախ տոքսիկ շոկային համախտանիշը պատճառվում է ոսկեգույն ստաֆիլոկոկի (Staphylococcus aureus) արտադրած թույներով (տոքսիններ), սակայն կարող է զարգանալ նաև A խմբի ստրեպտոկոկային բակտերիաների թույներով: Բակտերիաների արտադրած թույները մուտք են գործում արյան հուն՝ առաջացնելով շոկային վիճակ:

Տոքսիկ շոկային համախտանիշը կարող է ախտահարել յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ տղամարդկանց, երեխաներին և հետդաշտանադադարային կանանց: Ռիսկի գործոնները ներառում են մաշկի վերքերը, վիրահատությունը և տամպոնների և այլ միջոցների օգտագործումը, օրինակ՝ դաշտանային թասակներ, հակաբեղմնավորիչ սպունգներ կամ հեշտոցային ստոծանիներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024