Skip to main content

Նկարագիր - Տոքսոպլազմոզ

Տոքսոպլազմոզը վարակ է, որը հարուցվում է Toxoplasma gondii միաբջիջ մակաբույծով։

Մարդիկ հաճախ տոքսոպլազմայով վարակվում են՝ ուտելով կիսաեփ միս: Վարակը նաև կարող է փոխանցվել կատվի արտաթորանքների հետ շփումից (կեղտոտ ձեռքերի միջոցով՝ բերանով): Մակաբույծը կարող է հղիության ընթացքում վարակված մորից անցնել երեխային:

Տոքսոպլազմայով վարակված մարդկանց մեծ մասը որևէ գանգատ չի նշում: Որոշ մարդիկ ունենում են գրիպանման (ընդհանուր մրսածությանը բնորոշ) ախտանիշներ: Ծանր ընթացքով դեպքերն առավել հաճախ հանդիպում են նորածինների և թուլացած իմունային համակարգով մարդկանց շրջանում: Հղիության ընթացքում տոքսոպլազմոզը կարող է բերել վիժման և բնածին արատների:

Տոքսոպլազմոզային վարակների մեծ մասը բուժում չի պահանջում: Դեղորայքային բուժում նշանակվում է ավելի լուրջ դեպքերում, հղի կանանց, նորածիններին և թուլացած իմունային համակարգով անձանց: Տոքսոպլազմոզի կանխարգելման որոշ քայլեր կարող են նվազեցնել վարակի ռիսկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024