Skip to main content

Նկարագիր - Տրանզիտոր իշեմիկ գրոհ

Տրանզիտոր կամ անցողիկ իշեմիկ գրոհը (ՏԻՀ) ինսուլտին նմանվող ախտանիշների ժամանակավոր շրջան է:

ՏԻՀ-ն սովորաբար տևում է ընդամենը մի քանի րոպե և անդառնալի վնաս չի պատճառում: Թերևս այդ պատճառով այս հիվանդութունը հաճախ անվանում են նաև «մինիինսուլտ» կամ «միկրոինսուլտ» կամ գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում։

Այնուամենայնիվ, ՏԻՀ-ն կարող է հանդես գալ որպես նախազգուշացում: Մոտավորապես 3 մարդուց 1-ը, ով ունեցել է ՏԻՀ, ի վերջո կունենա ինսուլտ, ընդ որում մոտ կեսի մոտ ինսուլտը կզարգանա ՏԻՀ–ից հետո առաջին տարվա ընթացքում:

Այսպիսով, ՏԻՀ-ն կարող է ծառայել և՛ որպես ապագա ինսուլտի նախազգուշացում և՛ այն կանխելու հնարավորություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2019
Վերջին վերանայում՝ 05-04-2024