Skip to main content

Նկարագիր - Տուբերկուլոզ

Տուբերկուլոզը պոտենցիալ ծանր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ազդում է թոքերի վրա:

Տուբերկուլոզ առաջացնող բակտերիաները անձից անց փոխանցվում են հազով և փռշտոցով օդ արտանետվող փոքրիկ կաթիլների միջոցով:

Զարգացած երկրներում մի ժամանակ հազվադեպ հանդիպող տուբերկուլոզային վարակները սկսեցին աճել սկսած 1985 թվականից, մասամբ՝ ՄԻԱՎ-ի հայտնվելու պատճառով, որը հանդիսանում է ՁԻԱՀ-ի պատճառը: ՄԻԱՎ-ը թուլացնում է մարդու իմունային համակարգը, և օրգանիզմը չի կարողանում բավարար չափով պայքարել տուբերկուլոզի մանրէների դեմ: ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում, ավելի ուժեղ վերահսկման ծրագրերի շնորհիվ, տուբերկուլոզը նորից սկսեց նահանջել սկսած 1993-ից: Այնուամենայնիվ, տուբերկուլոզային վարակը դեռևս մնում է մտահոգիչ, հատկապես՝ զարգացող երկրներում:

Տուբերկուլոզի բազմաթիվ շտամներ կայուն են հիվանդության բուժման համար առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցների նկատմամբ: Ակտիվ տուբերկուլոզով մարդիկ ամիսներ շարունակ պետք է մի քանի տեսակի դեղամիջոցներ ընդունեն՝ վարակից ազատվելու և հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կանխելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024