Skip to main content

2-րդ տիպի դիաբետը այն բանի խանգարումն է, թե ինչպես է օրգանիզմը կարգավորում և որպես էներգիայի աղբյուր օգտագործում շաքարը (գլյուկոզ):

Սա երկարաժամկետ (քրոնիկ) հիվանդություն է, որի արդյունքում արյան հունում շրջանառում է մեծ քանակով շաքար: Ի վերջո, բարձր շաքարի մակարդակները կարող են բերել արյան շրջանառության, նյարդային և իմունային համակարգի ախտահարումների:

2-րդ տիպի դիաբետի ժամանակ գործում են երկու առաջնային փոխկապակցված խնդիրներ: Ձեր ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) չի արտադրում բավարար ինսուլին՝ հորմոն, որը կարգավորում է շաքարի մուտքը բջիջներ, և բջիջները ճիշտ ձևով չեն պատասխանում ինսուլինին և արյունից վերցնում են ավելի քիչ շաքար:

2-րդ տիպի դիաբետը նախկինում հայտնի էր որպես չափահաս տարիքում սկսված դիաբետ, սակայն ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետները կարող են սկսվել մանկական և չափահաս տարիքում: 2-րդ տիպի դիաբետն ավելի տարածված է մեծ տարիքով չափահասների շրջանում, սակայն գեր երեխաների թվաքանակի աճը բերել է ավելի երիտասարդների մոտ հիվանդության դեպքերի աճին:

2-րդ տիպի դիաբետը բուժում չունի, սակայն մարմնի քաշի նվազեցումը, առողջ սնվելը և ֆիզիկական վարժանքները կարող են օգնել հիվանդության կառավարմանը: Եթե սննդակարգն ու վարժանքները արյան շաքարը վերահսկելու համար բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024