Skip to main content

Նկարագիր - Անմիզապահություն

Անմիզապահությունը մեզը «պահելու» և ըստ պահանջի միզելու անկարողությունն է:

Անմիզապահությունը կամ միզապարկի հսկողության կորուստը տարածված և հաճախ անհարմարություն պատճառող խնդիր է: Այն կարող է ստանալ տարբեր դրսևորումներ՝ սկսած հազալիս կամ փռշտալիս մեզի պատահական արտահոսքից մինչև անհապաղ միզելու այնպիսի անզուսպ ցանկություն, որ չեք հասցնում ժամանակին զուգարանից օգտվել:

Անմիզապահությունն ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքով մարդկանց շրջանում, սակայն չի հանդիսանում տարքն առնելու անխուսափելու հետևանք: Եթե անմիզապահությունը բացասաբար է ազդում առօրյա գործերի վրա, առանց ամաչելու այցելեք բժշկին: Բազմաթիվ մարդկանց համար ապրելակերպի և սննդակարգի պարզ փոփոխությունները կամ բժշկական օգնությունը կարող են օգնել անմիզապահության ախտանիշների բուժմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024