Skip to main content

Նկարագիր - Միզարձակման խնդիրներ

Միզատար համակարգն օրգանիզմի այն մասն է, որի գլխավոր գործառույթը մեզի արտադրությունն է, պահեստավորումը և օրգանիզմից հեռացումը։

Միզատար ուղիները հաճախ ենթարկվում են վարակային բորբոքման։ Միզուղիների վարակը առաջանում է, երբ վարակը, հաճախ՝ բակտերալ բնույթի, ներթափանցում է միզատար համակարգ։

Երբ վարակն ախտահարում է միզապարկը, առաջանում է միզապարկի բորբոքում՝ ցիստիտ։ Ցիստիտը կարող է զարգանալ նաև միզապարկի լորձաթաղանթի գրգռումից՝ վարակի բացակայության պայմաններում։ Ցիստիտը հաճախ ուղեկցվում է միզուկի բորբոքման հետ (ուրեթրիտ)։

Միզուղիների վարակի, այդ թվում՝ ցիստիտի հիմնական ախտանիշը սովորականից հաճախացած միզելու ցանկությունն է։ Միզելիս հաճախ կարող եք միզուկում կամ ավելի վեր զգալ նաև այրոցանման կամ այլ ցավեր։ Սա կոչվում է դիզուրիա:

Երբ ձեզ մոտ կան միզուղիների վարակի նշաններ, բժիշկը սովորաբար նշանակում է որևէ հակաբիոտիկ, ինչպես նաև ձեզ ուղեգրում մեզի թեստի։

Դիմեք ձեր բժշկին, եթե՝

  • ձեր ինքնազգացողությունը վատացել է
  • ունեք ջերմություն
  • հոգ եք տանում ձեր մասին, սակայն ձեր ինքնազգացողությունը չի բարելավվում
  • հղի եք
  • տղամարդ եք, մեծահասակ կին եք կամ երեխա եք
  • ախտանիշները շարունակվում են ավելի, քան 2-3 օր։

Միզարձակման խնդիրներ ունենալիս դուք կարող եք նաև տանը ձեռնարկել ինքնօգնության որոշ քայեր։

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024