Skip to main content

Նկարագիր - Ուվեիտ

Ուվեիտն աչքի անոթաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ պատճառում ախտահարված աչքի կարմրություն և ցավ։

Անոթաթաղանթը (ուվեա) աչքի միջին թաղանթն է և գտնվում է ցանցաթաղանթի և ֆիբոզ թաղանթի միջև։ Այն կազմված է ծիածանաթաղանթից, ցիլիար մարմնից և խորիոիդեայից (բուն անոթաթաղանթ): Վերջինս ապահովում է աչքի հիմնական արյան մատակարարումը:

Ուվեիտը տերմին է, որը նկարագրում է աչքի միջին թաղանթի՝ անոթաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդությունների խումբը։

Ըստ բորբոքման տեղակայման տարբերում են ուվեիտի հետևյալ տեսակները՝

  • առաջնային ուվեիտ, որն ախտահարում է անոթաթաղնթի դիմային շրջանը՝ ծիածանաթաղանթը
  • միջանկյալ ուվեիտ, որն ախտահարում է ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև ընկած շրջանը
  • ետին ուվեիտ, որն ախտահարում է աչքի ետին մասում ընկած ցանցաթաղանթը և արյունատար անոթները
  • պանուվեիտ (կամ դիֆուզ ուվեիտ), որն ընդգրկում է աչքի միջին թաղանթի բոլոր շրջանները։

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 18-04-2024