Skip to main content

Հեշտոցային արյունահոսություն սեռական ակտից հետո -

Բազմաթիվ կանայք կարող են նկատել, որ սեռական հարաբերությունից հետո ի հայտ է գալիս թույլ հեշտոցային արյունահոսություն:

Արյունը սովորաբար հոսում է արգանդի վզիկից, սակայն կարող են ներգրավված լինել ձեր վերարտադրողական համակարգի այլ շրջաններ ևս:

Եթե դուք նախադաշտանադադարի շրջանում եք և հարաբերությունից հետո արյունահոսությունը ոչ հաճախ է ձեզ անհանգստացնում կամ առատ չէ, հավանաբար անհանգստանալու որևէ լուրջ պատճառ չկա: Սակայն, միշտ էլ ցանկալի է, որ այդ մասին տեղեկացնեք ձեր բժշկին, հատկապես, եթե արյունահոսություն նկատում եք ավելի, քան մեկ անգամ: Հիշեք նաև, որ արյունահոսության պատճառ կարող է դառնալ դեռևս չհայտնաբերված որևէ սեռավարակը:

Դաշտանադադարից հետո ի հայտ եկող արյունահոսությունը պետք է ստուգվի ձեր բժշկի կամ գինեկոլոգի կողմից:

Սեռական հարաբերությունից հետո սկսված հեշտոցային արյունահոսությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Նման արյունահոսության ամենատարածված պատճառներից են՝

  • արգանդի վզիկի բորբոքում (հայտնի է նաև որպես պարանոցի էրոզիա), որը հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց, հղիների և հակաբեղմնավորիչ հաբ խմող կանանց մոտ
  • վագինիտ (հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում)
  • արգանդի վիզկի մակերեսի փոքր պոլիպներ, որոնք շատ հաճախ բարորակ (ոչ քաղցկեղային) փոքր նորագոյացություններ են
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ինչպիսիք են քլամիդիա, սեռական հերպես կամ սիֆիլիս
  • արգանդի վզիկի բջջային փոփոխություններ
  • հեշտոցի չորություն
  • հեշտոցի պատռվածք կամ կտրվածք
  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
  • սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթի հարում կամ ոչ բավարար լուբրիկացիա
  • քաղցկեղ (խիստ հազվադեպ, սեռական ակտից հետո արնահոսող 100 կնոջից 1-ի մոտ)։

Եթե սեռական հարաբերությունից հետո հեշտոցային արյունահոսությունը առատ է և ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024