Skip to main content

Հեշտոցային արյունահոսություն` պատճառված վնասվածքից -

Արտաքին սեռական օրգանների վնասվածքը կարող է առաջացնել սաստիկ ցավ և առատ արյունահոսություն:

Եթե կարծում եք, որ ունեք հեշտոցի վնասվածք, ապա հետևեք հետևյալ քայլերին՝ մինչև ձեր բժշկին այցելելը:

  • Բաց վերքերը ծածկեք մաքուր կտորով կամ ստերիլ վիրակապով:
  • Եթե հեշտոցի շրջանը ցավոտ և այտուցված է, փորձեք այդ տեղում դնել սառը թրջոց կամ սառցապարկ (փաթաթված մաքուր սրբիչով, ցանկալի է՝ ստերիլ վիրակապով): Սառցեպարկը թողեք այդ շրջանում ոչ ավելի, քան 30 րոպե:
  • Մինչև վնասված շրջանին հպվելը կամ մաքրելն օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը:
  • Խուսափեք ցավոտ կամ այտուցված շրջանը սեղմող կիպ ներքնահագուստ կամ հագուստ կրելուց:
  • Եթե ձեր հեշտոցում կամ վերքի շրջանում առկա է օտար մարմին, մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել այն՝ մինչև բժշկական օգնության դիմելը:
  • Առանց հապաղելու դիմեք ձեր բժշկին, եթե ունեք դժվարամիզություն կամ արյունամիզություն:
  • Բժշկին այցելելուց առաջ վնասված շրջանը ծածկեք ստերիլ վիրակապով:

Եթե հեշտոցի վնասվածքից հետո զարգացել է առատ արյունահոսություն կամ զգում եք, որ ձեր գիտակցությունը մթագնվում է կամ առկա է խիստ թուլություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024