Skip to main content

Դեֆիցիտ - Վիտամին B12

Ձեր օրգանների և հյուսվածքների մշտական աճի, առողջ վիճակի պահպանման ու վերականգնման համար անհրաժեշտ սննդանյութերը ստանում եք սննդով։​

Դրանցից մեկը վիտամին B12-ն է, որի անբավարարությունը կարող է բերել լուրջ առողջական հետևանքների։

Վիտամին B12-ն անհրաժեշտ է ինչպես արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) առաջացման, այնպես էլ կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ Սա նշանակում է, որ վիտամին B12-ի դեֆիցիտն առաջին հերթին անդրադառնում է այս երկու ոլորտների վրա։

Վիտամին B12-ի դեֆիցիտ կարող է առաջանալ, եթե սննդակարգում բացակայում են վիտամինով հարուստ սննդամթերքները (օրինակ՝ բուսակերների մոտ): Սակայն, ավելի հաճախ B12-ի պակասի պատճառն աղիներից այս վիտամինի ներծծման խանգարումն է։

Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել արյան մեջ վիտամին B12-ի թեստ, որը սովորաբար նշանակվում է ֆոլաթթվի թեստի հետ։

Վիտամին B12-ի անբավարարությունը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝

  • գլխապտույտ
  • սրտազարկի հաճախացում (տախիկարդիա)
  • հեշտությամբ արյունազեղումների կամ արյունահոսության առաջացում
  • քաշի կորուստ
  • աղիների գործունեության խանգարումներ
  • լեզվի վրա վերքերի կամ խոցերի առաջացում։

Եթե ձեր արյան թեստով վիտամին B12-ի դեֆիցիտը հաստատվում է, ձեր բժիշկը խորհուրդ կտա սննդակարգի փոփոխություններ և վիտամին B12 պարունակող դեղեր (հաբեր կամ ներարկման լուծույթներ):

Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024