Skip to main content

Պատճառներ - Վիտիլիգո

Վիտիլիգոն առաջանում է, երբ գունանյութ (պիգմենտ) արտադրող բջիջները (մելանոցիտները) մահանում են կամ դադարում են մելանինի արտադրությունը՝ պիգմենտ, որը գույն է հաղորդում մաշկին, մազերին և աչքերին:

Մաշկային բծերը դառնում են ավելի բաց կամ սպիտակ: Անհասկանալի է, թե կոնկրետ ինչն է առաջացնում այս պիգմենտային բջիջների անգործությունը կամ մահը: Դա կարող է կապված լինել հետևյալի հետ՝

  • իմունային համակարգի խանգարում (աուտոիմուն վիճակ)
  • ընտանեկան պատմություն (ժառանգականություն)
  • հրահրող իրադարձություն, ինչպիսին է սթրեսը, ուժեղ արևայրուքը կամ մաշկի վնասվածքը, ինչպես օրինակ՝ քիմիական նյութի հետ շփումը:

Վիտիլիգոն վարակիչ չէ:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024